ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Սերգեյ Լավրովը հեռախոսել է Ջեյհուն Բայրամովի հետ

Սերգեյ Լավրովը հեռախոսել է Ջեյհուն Բայրամովի հետ
05.12.2020 | 20:21

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Նրանք քննարկել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարումը, այդ թվում՝ կողմերի փոխգործակցությունը ռուս խաղաղապահների հետ, երկկողմ համագործակցությանն ու միջազգային օրակարգին վերաբերող հարցեր։

Դիտվել է՝ 2302

Մեկնաբանություններ